Միջազգային

«Ալիևին ասել եմ, որ սիոնիստական ​​ռեժիմն Ադրբեջանի բարեկամը չէ»․ Ռայիսի

«Ալիևին ասել եմ, որ սիոնիստական ​​ռեժիմն Ադրբեջանի բարեկամը չէ»․ Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Ավելի վաղ ես Իլհամ Ալիևին ասել եմ, որ սիոնիստական ​​ռեժիմը ոչ ձեր, ոչ էլ որևէ մահմեդական երկրի բարեկամ չի լինելու։ Այսօր Գազայի հատվածում տիրող իրավիճակը նշան է, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները տեսնեն, որ ԱՄՆ-ն ​​և Արևմուտքը չեն համակրում տարածաշրջանի երկրներին, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական ​​շահերը տարածաշրջանում»,- ասել է Իրանի նախագահը:

Ռայիսիի խոսքով՝ Իրանը մշտապես բանակցություններ է վարում հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ հանդիպմանը «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման աղբյուր։

Ռայիսին նաև ընդգծել է պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը, որ տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի միջամտությամբ, և ընդգծել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների միջև սերտ փոխգործակցության և համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական