Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որոնք անցկացվում են Իրանի ԱԳ նախարարի բարձր հովանու ներքո։
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումն անցկացվել է Հարավային Կովկասի խնդիրները տարածաշրջանային մեխանիզմներով լուծելու նպատակով։ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երեք երկիր (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և այս տարածաշրջանի երեք հարևան երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
Հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի արտգործնախարարն այսօրվա հանդիպմանը չի մասնակցել Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների ու տարածքային վեճերի պատճառով։
Այս մեկօրյա հանդիպումը կրում է «Խաղաղության շրջադարձը, համագործակցությունը և առաջընթացը Հարավային Կովկասում» խորագիրը։