Միջազգային

Իսրայելի բանակը 320 թիրախ է խոցել Գազայի հատվածում

Իսրայելի բանակը 320 թիրախ է խոցել Գազայի հատվածում

Իսրայելը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 320 ահաբեկչական օբյեկտ Գազայի հատվածում․ ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի համատեղ հայտարարության մեջ: ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող օպերատիվ թունելները, ինչպես նաև տասնյակ շտաբներ, որտեղ «Համասը» և պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի ահաբեկիչները թաքնված են եղել, թիրախավորված ենթակառուցվածքներից են:

Իսրայելի պաշտպանության բանակը նաև ասել է, որ ոչնչացրել է տասնյակ ականանետեր և հակատանկային կայաններ, որոնք տեղակայված են եղել Գազայի հատվածում՝ ցամաքային ուժերին սպառնացող վտանգները վերացնելու ջանքերի շրջանակներում, որոնք կմասնակցեն իսրայելական բանակի ծրագրված ներխուժմանը Գազա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական