Ելնելով վերջին՝ «Երկաթե սրեր» ռազմական գործողությունից՝ Իսրայելի հյուսիսում աճող լարվածության ֆոնին Իսրայելի անվտանգության հետազոտությունների ինստիտուտը (INSS) հրապարակել է «Հեզբոլլահ»–ի հրթիռային և մարտական զինանոցի գնահատականը․
«Այն բաղկացած է ինչպես կանոնավոր, այնպես էլ պահեստային զորքից, որոնց թիվը գնահատվում է 50-100․000 մարտիկ: Ավելին, «Ռադվանի» ուժերը՝ որոնք բարձր պատրաստվածություն ունեցող հրամանատարական ստորաբաժանում են՝ մարտական փորձով, ենթադրվում է, որ ունեն մոտ 2500 կամ ավելի մարտիկ», - ասվում է զեկույցում։
Զեկույցը նաև ընդգծում է «Հեզբոլլահի» կողմից կիրառված «հարձակողական տպավորիչ միջոցները», որը բաղկացած է 150-200․000 հրթիռներից, ավտոմատներից և արկերից, ներառյալ հարյուրավոր գերճշգրիտ կործանիչ հրթիռներ: