Չինական զենքի մատակարարումները նպաստեցին Սերբիայի պաշտպանունակության ամրապնդմանը և հիմք ստեղծեցին երկու պետությունների միջև հետագա համագործակցության համար, հատկապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Նման կարծիք է հայտնել հանրապետության պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը՝ Global Times թերթին տված հարցազրույցում։