ԱՄՆ Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նոր «չարիքի առանցք» են, որոնց պետք է դիմակայի ԱՄՆ-ն։ Fox News-ի փոխանցմամբ՝ 81-ամյա ամերիկացի սենատորը կարծում է, որ աշխարհին ավելի մեծ վտանգ է սպառնում, քան երբևէ․
«Սա արտակարգ իրավիճակ է, երբ մենք պետք է ոտքի կանգնենք և գործ ունենանք չարի այս նոր առանցքի՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի հետ, քանի որ սա անմիջական սպառնալիք է Միացյալ Նահանգների համար», - ասել է Սենատի հանրապետական առաջնորդը: