ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան պատմության մեջ առաջին անգամ համատեղ եռակողմ օդային զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզու մոտ։ Երկրները նախկինում միայն երկկողմանի վարժանքներ էին անցկացրել: Հարավկորեական Yonhap հրատարակության համաձայն՝ զորավարժությունները Հյուսիսային Կորեայի կողմից աճող հրթիռային և միջուկային սպառնալիքի պայմաններում պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի մի մասն են: