Դեթրոյթում սպանվել է տեղի ոչ կրոնական սինագոգի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Սամանթա Ուոլը: Նրա դին հայտնաբերվել է տնից ոչ հեռու գտնվող այգում։
Ոստիկանության աշխատակիցները Ուոլի մարմինը հայտնաբերել են դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Իսկ արյունոտ հետքը ոստիկաններին տարել է Սամանթա Ուոլի տուն, որտեղ, ենթադրաբար, տեղի է ունեցել հանցագործությունը․ հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: