Գազայի հատվածում նախատեսված ցամաքային գործողությունը կչեղարկվի, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի բոլոր գերիներին և անվերապահորեն հանձնվի․ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ–ի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը ավստրալական ABC ռադիոյին տված հարցազրույցում:
«Եթե ՀԱՄԱՍ-ը դուրս գար իր թաքստոցներից, որտեղ թաքնվում է իսրայելցի խաղաղ բնակիչների հետևում, ինչպես հիմա են անում, վերադարձներ մեր պատանդներին՝ բոլոր 212-ին, և հանձնվեր անվերապահորեն, ապա պատերազմը կավարտվեր»,– ասել է նա՝ հավելելով,– «Եթե նրանք դա չանեն, Մենք, հավանաբար, ստիպված կլինենք գնալ և կատարել ցամաքային գործողությունը»։