Թուրքիայի Անթալիայում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող երկու միկրոավտոբուսներ են բախվել, առնվազն 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Ռիա Նովոստին։
«Վթարի հետևանքով բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ են տուժել, նրանց զգալի մասը հրաժարվել է հոսպիտալացումից: Չնայած բժիշկների հորդորներին, զբոսաշրջիկներն առաջին օգնությունն ստանալուց հետո գերադասել են գնալ հյուրանոցներ, քան հիվանդանոց»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ ինչպես վարորդները, այնպես էլ հինգ ռուսաստանցիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Հրապարակման մեջ նշվում է, որ D400 մայրուղու երկայնքով նույն ուղղությամբ ընթացել են երկու միկրոավտոբուսներ, որոնցից մեկը Կիլիզագաչ գյուղի մոտ բախվել է մյուսին։