Միջազգային

«Մարդկությանը «նոր աշխարհակարգ» է հարկավոր»․ Բայդեն

«Մարդկությանը «նոր աշխարհակարգ» է հարկավոր»․ Բայդեն

Մարդկությանը «նոր աշխարհակարգ» է պետք, որը կփոխարինի վերջին 50 տարում գործողին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 

«Կարծում եմ՝ մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունենք, եթե բավականաչափ խիզախ ու ինքնավստահ լինենք, որպեսզի աշխարհը միավորենք այնպես, ինչպես նախկինում չի արվել: Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան շրջանում, դա սպառված է, մեզ նոր աշխարհակարգ է պետք»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը ասել է, որ լավատես է, սակայն մոտ ապագայում շատ բան կախված կլինի իրադարձությունների ընթացքից։

«Մենք պատմության շրջադարձային կետում ենք, և դա նշանակում է, որ այն որոշումները, որոնք մենք կկայացնենք առաջիկա չորս կամ հինգ տարիների ընթացքում, կորոշեն, թե ինչպիսին կլինեն հաջորդ չորս կամ հինգ տասնամյակները», - ավելացրել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական