Միջազգային

«Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը»․ Մուստաֆաև

«Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը»․ Մուստաֆաև

Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը «Միջին միջանցք» նախագծում. Դա կարող է տեղի ունենալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ասել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

Նա նաև ընդգծել է, որ ծրագրի արդյունքը կլինի ոչ միայն Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների արդյունավետ փոխադրումը, այլև ծրագրի ողջ երթուղու երկայնքով ներտարածաշրջանային համագործակցության ակտիվացումը։

««Միջին միջանցք» նախագծի հաջող իրականացումը խթան կհանդիսանա Հարավային Կովկասի երկրների համագործակցության համար»,- ամփոփել է Մուստաֆաևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական