Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Բացի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, նախագահները քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան ջանքեր կգործադրի տարածաշրջանում ճգնաժամային գործընթացները կարգավորելու համար։