Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Le Parisien-ին։
«Հայաստանին պետք է թույլ տրվի պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանները։ Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը»,- ասել է Լեկորնուն։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է պայմանագիր կնքել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։