ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կահիրեում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա չի կարող արդարացում լինել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների համար։
«ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դատապարտելի հարձակումը Իսրայելի վրա երբեք չի կարող արդարացնել պաղեստինցիների հավաքական պատիժը», - գրում է The Times of Israel-ը:
Իրական խաղաղության և անվտանգության միակ իրատեսական հիմքը, ըստ Գուտերեշի, կարող է լինել պաղեստինյան պետության ստեղծումը։