Միջազգային

«Խաղաղության պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել»․ Բայրամով

«Խաղաղության պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել»․ Բայրամով

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև լեզվական և մշակութային իրավունքները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր տարածաշրջանում խաղաղության պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական