Միջազգային

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայում ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակումը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայում ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակումը

Իսրայելի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածում գերությունից երկու պատանդների ազատ արձակումը, ԱՄՆ երկու քաղաքացի այժմ ուղղորդվում են Իսրայելի ռազմաբազաներից մեկը, որտեղ նրանց կդիմավորեն հարազատները, հայտնել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ 

«Այս գիշեր Ջուդիթ Թայ Ռաանանն ու Նատալի Շոշանա Ռաանան ազատ են արձակվել։ Առևանգվածների և անհետ կորածների հարցերով հանձնակատար Գալ Հիրշն Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ միասին նրանց դիմավորել է Գազայի հատվածի սահմանին, այս պահին նրանք ուղևորվում են հանդիպման վայր՝ երկրի կենտրոնում գտնվող ռազմաբազայում, որտեղ նրանց սպասում են ընտանիքի անդամները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական