Իսրայելի անվտանգության ուժերը գերի են վերցրել «Համաս» շարժման խոսնակներից մեկին՝ Հասան Յուսեֆին․ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։
«Ըստ իսրայելական իշխանությունների՝ «Համաս»-ի ներկայացուցիչ Հասան Յուսեֆը ձերբակալվել է հինգշաբթի օրը՝ Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափում իրականացված գործողության ժամանակ», - հաղորդում է հեռուստաալիքը: