«100 հազար մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, այժմ կազմում են Հայաստանի բնակչության մոտ 4%-ը։ Ապաստարանների համար նախատեսված սարքավորումները և կենսական նշանակության բժշկական պարագաները, որոնք տրամադրվել են Լիտվայի և Ավստրիայի կոմցի ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով, ուղղվում են Հայաստան՝ նոր ժամանած փախստականներին աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության «X»-ի էջում արված հրապարակումից, որին կցված են նաև լուսանկարներ։