Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք կանցկացվեն Ադրբեջանում՝ շարունակվում են։
Ըստ տարածված հաղորդագրության՝ երկու երկրների անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ հոկտեմբերի 23-25-ը կայանալիք համատեղ զորավարժության հիմնական նպատակն է ապահովել զորքերի փոխգործակցության ներդաշնակությունը և կատարելագործել հրամանատարությունն ու փորձի փոխանակում և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի հետագա բարելավում իրականացնել։