Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի պատճառով Գերմանիան 50 միլիոն եվրոյի շտապ օգնություն կտրամադրի։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը Հորդանանի իր գործընկեր Այման Սաֆադիի հետ Ամմանում համատեղ ելույթի ժամանակ։ Գումարը կօգտագործվի մի շարք կազմակերպությունների աջակցելու համար՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ և Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալություն (UNRWA):