Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ուրբաթ կմեկնի Եգիպտոս՝ բանակցություններ վարելու Իսրայելում և Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ. գրում է Independent թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ կատարած շրջագայության մասին, որը տեղի է ունենում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում։ Հինգշաբթի առավոտյան Սունակը ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպել է նախագահ Իսահակ Հերցոգի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։