Միջազգային

Ըստ իսրայելցիների 80%-ի՝ Նեթանյահուն պատասխանտվություն պետք է կրի հոկտեմբերի 7-ի հարձակման համար

Ըստ իսրայելցիների 80%-ի՝ Նեթանյահուն պատասխանտվություն պետք է կրի հոկտեմբերի 7-ի հարձակման համար

Ըստ Maariv թերթի հարցման՝ իսրայելցիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հրապարակայնորեն ընդունի պատասխանատվությունը ապշեցուցիչ ձախողումների համար, որոնք հանգեցրին  հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավերիչ գրոհին: Իսրայելի պաշտպանության և «Շին Բեթ»-ի ղեկավարներն արդեն ստանձնել են նման պատասխանատվություն, ինչպես նաև պաշտպանության նախարարն ու ֆինանսների նախարարը:

Իսրայելցիների 80%–ն ասում է, որ Նեթանյահուն պետք է հետևի նրանց օրինակին։ Հարցվածների 69%–ը, ընդ որում, անցյալ տարվա ընտրություններին քվեարկել են վարչապետի «Լիկուդ» կուսակցության օգտին: Հանրության միայն 8%-ն է կարծում, որ վարչապետը մեղավոր չէ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական