Պաղեստինյան հաղորդագրությունների համաձայն՝ Գազայի հատվածում «Համաս»-ի ազգային անվտանգության ուժերի ղեկավար Ջեհադ Մհեյսենը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով:
Մհեյսենը սպանվել է իր ընտանիքի անդամների հետ՝ Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասում գտնվող իր տան պայթեցման ժամանակ: Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատել նրա մահը։