Միջազգային

Սպանություններ Միկոյանների ընտանիքում

Սպանություններ Միկոյանների ընտանիքում

Մոսկվայի մարզի Իստրա թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է 2 դանակահարված մարդու դի, ձերբակալվել է սպանության կասկածյալը․ հաղորդում է մարզային քննչական վարչությունը Telegram ալիքում։

«Կրյուկովո գյուղի մասնավոր տանը թոշակառուի և նրա 30-ամյա թոռան դանակահարված դիերը հայտնաբերելուց հետո քրեական գործ է հարուցվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Գործը հարուցվել է «Երկու անձի սպանություն» հոդվածով։ Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել հարազատներից մեկը։

Սպանվածները ՍՍՀՄ նախկին փոխվարչապետ, ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանի թոռան՝ ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչն են։ Սպանության մեջ մեղադրվում է Նամինի ավագ որդին՝ Ռոման Միկոյանը, ով ոչ ադեկվատ վիճակում նախ դանակահարել է եղբորը, ապա՝ տատիկին։ Նախկինում նա թմրանյութ էր օգտագործում։ Տղամարդն այժմ հարցաքննվում է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական