Մոսկվայի մարզում Անաստաս Միկոյանի թոռան՝ Ստաս Նամինի որդու՝ ռեժիսոր Արտեմ Միկոյանին և նրա մորական տատին սպանողը նախկինում եղել է դատապարտված և թմրամոլ։ Այս մասին մեզ հայտնեցին «Ստաս Նամին» կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Ռոման Նովիկովը քրեական անցյալ ուներ, հակված էր մոլախաղերի և թմրանյութերի և երբեք երաժշտի կողմից որդեգրված չի եղել՝ կամայականորեն վերցնելով իր ազգանունը: Նովիկովը ինքնագլուխ է փոխել իր հայրանունը՝ դարձնելով Անաստասովիչ, ստելով, թե Ստաս Նամինի որդին է: Փաստացի, նա երբեք չի որդեգրվել և առանձնացել է դաժանությամբ և ստոր արարքներով: Մի քանի անգամ նրան բերման են ենթարկել սպանության կասկածանքով, դատապարտվել է, հակված է եղել մոլախաղերի և թմրանյութերի»,- ասել է գործակալության զրուցակիցը։