Միջազգային

ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է Գազայում ցամաքային գործողության այլընտրանքները

ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է Գազայում ցամաքային գործողության այլընտրանքները

«Վաշինգտոնը հրեական պետության ներկայացուցիչների հետ քննարկում է Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային ռազմական գործողության հնարավոր այլընտրանքները»․ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք երկար խոսեցինք, թե ինչ այլընտրանքներ կան»,- նշել է նա՝ պատասխանելով Իսրայելի կողմից այդ գործողության իրականացման հավանականության նվազման մասին հարցին․ «Մեր զինվորականները խոսում են իրենց զինվորականների հետ այն մասին, թե ինչ այլընտրանքներ կան, բայց ես դրանում չեմ խորանա»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։ 

Իսրայելից վերադառնալիս նա իր ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ։ Բայդենի ելույթի սղագրությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական