ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաղեստինա-իսրայելական հարցի վերաբերյալ բրազիլական բանաձևի նախագծի վրա Վաշինգտոնի վետոյի հետևանքները «հրեշավոր» են, ԱՄՆ-ին չեն հետաքրքրում Պաղեստինում և Իսրայելում խաղաղ բնակիչների տառապանքները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսական դիվանագիտական ծառայությունը նշել է, որ Գազայի հատվածում և, ընդհանրապես, հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի հետաձգման ամեն օր նշանակում է տառապանք խաղաղ բնակիչների համար։
«Սակայն այս ամենն ակնհայտորեն նշանակություն չունի Վաշինգտոնի համար, որն ի սկզբանե դեմ էր մարդասիրական որևէ նախաձեռնության, նրանք նույնիսկ չեն փորձում հաշվի առնել այն փաստը, որ ինքնապաշտպանության իրավունքը չի նշանակում անխտիր զանգվածային հաշվեհարդարի թույլտվություն, չի կարող և չպետք է իրականացվի օկուպացիոն տերության կողմից օկուպացված տարածքում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն է, որը հանգեցրել է ներկայիս սրմանը։ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի ռուսական նախագիծը։
«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին ընդուներ Գազայի հատվածում հումանիտար զինադադարի ռուսական նախագիծը, ապա միգուցե ողբերգական հրթիռային հարձակումն Ալ-Ահլի հիվանդանոցային համալիրի վրա կարող էր կանխվել», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։