Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը այցով ժամանել է Բեյրութ։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Իր հերթին գերմանական Bild թերթը տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավարը կմեկնի Լիբանանի հարավ, որտեղ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայված գերմանացի զինվորների հետ: