Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Ղազախստանի իշխանություններն արգելել են 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան․ հայտարարել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տորեբաևը։
«Մենք ամբողջությամբ սահմանափակել ենք 106 ապրանքատեսակի արտահանումը։ Դրանք ռազմական ապրանքներ են, օրինակ, դրոններ կամ դրանց բաղադրիչներ, մասնագիտացված էլեկտրոնիկա, չիպեր և այլն», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքով՝ դրանք հիմնականում արտասահմանյան արտադրության ապրանքներ են։