Միջազգային

Բայդենը Իսրայելից վերադարձել է ԱՄՆ

Բայդենը Իսրայելից վերադարձել է ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայել կատարած այցից հետո վերադարձել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 18-ին Բայդենը մեկօրյա շտապ համերաշխության այցով ժամանել էր Իսրայել։ Թել Ավիվում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել հրեական պետության ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ 

Նախատեսվում էր, որ դրանից հետո Բայդենը կգնար Ամման, որտեղ նա բանակցություններ էր ծրագրել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ, սակայն Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումից հետո այդ հանդիպումը չեղարկվել է։ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Բայդենն ասել է, որ կարծում է, որ հիվանդանոցի վրա հարձակման համար պատասխանատու է հակամարտության «այլ խումբ», այլ ոչ թե Իսրայելը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական