Իսրայելի պաշտպանության բանակն հայտնել է, որ գիշերը սպանել է Գազայի «Ժողովրդական դիմադրության կոմիտե» ահաբեկչական խմբավորման ռազմական թևի ղեկավարին։ Զինվորականները նշում են, որ ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին, որի հետևանքով էլ սպանվել է Ռաֆաթ Աբու Հիլալը։
Ժողովրդական դիմադրության կոմիտեն «Համաս»–ից և պաղեստինյան իսլամական ջիհադից հետո երրորդ ամենամեծ ահաբեկչական խմբակցությունն է գոտում: Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է «Համաս»-ի «Նուխբա» հրամանատարական ուժերի մի քանի անդամների, որոնք ղեկավարել են հոկտեմբերի 7-ի հարձակումը: