Իսրայելի զինված ուժերը ծրագրում են ստեղծել 347 տեղական ինքնապաշտպանության ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը։ Բնակիչները զանգվածաբար կընդգրկվեն նոր կազմավորումներում, որոնք կկազմեն Իսրայելի պաշտպանության բանակի կառուցվածքի մաս և կենթարկվեն թիկունքի հրամանատարությանը։ Կամավորները կստանան անհրաժեշտ տեխնիկա և հրազեն, ինչպես նաև կանցնեն հատուկ դասընթացներ։
Ինչպես նշում է թերթը, նախկինում ինքնապաշտպանական ստորաբաժանումներ էին ստեղծվում միայն սահմանային գոտում, սակայն պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո այս նախաձեռնությանը միացել են նաև երկրի այլ շրջանների բնակավայրերը։ Անցած շաբաթվա ընթացքում նման կազմավորումներ են ստեղծվել առնվազն 17 բնակավայրում։