Միջազգային

«Համասը», հավանաբար, հյուսիս-կորեական զենքեր է օգտագործել

«Համասը», հավանաբար, հյուսիս-կորեական զենքեր է օգտագործել

«Համաս»-ի զինյալները, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ, հավանաբար, կրակել են հյուսիսկորեական զենքերից, չնայած Փհենյանի հերքումներին, որ ինքը զենք է վաճառում խմբավորմանը:

Տեսանյութերից մեկը վերլուծել են հյուսիսկորեական զենքի երկու փորձագետներ։ Ռազմադաշտում գրավված զենքի տեսագրությունը ցույց է տալիս, որ «Համաս»-ն օգտագործել է F-7 հրթիռային նռնակ, ուսադիր կրակող զենք, որը զինվորները սովորաբար օգտագործում են զրահատեխնիկայի դեմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական