Միջազգային

Իսրայելի բանակը հերքել է Գազայի հիվանդանոցի ռմբակոծումը և ապացույցներ ներկայացրել

Իսրայելի բանակը հերքել է Գազայի հիվանդանոցի ռմբակոծումը և ապացույցներ ներկայացրել

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է անօդաչու թռչող սարքի կադրեր, որոնք ապացուցում են, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցում մահացու պայթյունի աղբյուրը աթս–ի արձակած ռումբը չէ։ Ըստ իսրայելական բանակի՝ եթե դա իրենց ռմբակոծման արդյունք լիներ, հիվանդանոցի շուրջբոլորը պետք է պայթյունի հետևանքով մեծ խառնարան առաջանար։ 

Կադրերում երևում է, որ պայթյունը տարածքում մեծ հրդեհ է առաջացրել, սակայն խառնարան չկա։ Իսրայելական հարվածները սովորաբար մեծ անցքեր են թողնում գետնին․ նշել է ՊԲ–ն: Իսրայելական բանակը այդ պայթյունի պատասխանատվությունը դրել է «Համաս» խմբավորման և նրա արձակած հրթիռի վրա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական