Միջազգային

Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ

Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ

Չորեքշաբթի Ավստրիայի նախկին կանցլեր, պահպանողական Սեբաստիան Կուրցը կոռուպցիոն հետաքննությունից առանձնացված գործով դատարանի առաջ է կանգնել սուտ ցուցմունք տալու համար։ Այդ գործի բերումով նա պաշտոնանկ արվեց, ու գործը կարող է ազդել իշխող կուսակցության ընտրական ճակատագրի վրա:

Կուրցը, ով հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, հեռացել է քաղաքականությունից, սակայն իշխող կոալիցիան, որը 2020թ․ նա ձևավորել էր ձախակողմյան Կանաչների հետ, մնում է իշխանության մեջ։ 

Գործող խորհրդարանին դեռ մեկ տարի է մնացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական