Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի հարցը։ Իմպիչմենտը ձախողվել է, քանի որ չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։
Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ է եղել մեկը։ Քվեարկությունը գաղտնի էր։ Նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար պահանջվում էր խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի ձայները՝ 100 քվե։ Գրանցվել է 90 պատգամավոր։ Ընդդիմության մի մասը, այդ թվում՝ «Ազգային շարժման» ներկայացուցիչները, ներկա չէին դահլիճում։