ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որպես բարեկամ, մտադիր է «կոշտ հարցեր» տալ Իսրայելին, երբ չորեքշաբթի այցելի Թել Ավիվ:
Բայդենը նախ կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այդ հանդիպումը հետագայում կընդլայնվի՝ ներառելով ԱՄՆ այլ պաշտոնյաների և Իսրայելի ռազմական կաբինետը:
ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նախագահը «պատրաստվելու է իսրայելցիներից տեղեկություն ստանալ տեղում տիրող իրավիճակի և, ավելի կոնկրետ, առաջիկա օրերին և շաբաթների նրանց նպատակների, պլանների, մտադրությունների մասին»: