ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած մահացու պայթյունը՝ ելույթ ունենալով Պեկինում անցկացվող «Գոտի և ճանապարհ» համաժողովում: Գուտերեշն ասել է, որ «սարսափած է» պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհվածների լուրից և կոչ է արել անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել տարածաշրջանում:
«Ես լիովին գիտակցում եմ Պաղեստինի ժողովրդի խորը դժգոհությունը 56 տարվա օկուպացիայից հետո, բայց որքան էլ լուրջ լինեն այդ դժգոհությունները, դրանք չեն կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները: Բայց այդ հարձակումները նաև չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»,- ասել է Գուտերեշը։