«Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարվածների հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը, սակայն այդ հարվածների օրինական նպատակը պաղեստինյան անկլավի ահաբեկչական թիրախներն են, և խաղաղ բնակիչների մահվան մեղավորը ամեն դեպքում «Համաս»-ի արմատականներն են»․ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ այցով Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։