Միջազգային

«Այսօր ես ընդամենը մեկ ծրագիր ունեմ․ երկիրը մինչև տարեվերջ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա». Զուրաբիշվիլի

«Այսօր ես ընդամենը մեկ ծրագիր ունեմ․ երկիրը մինչև տարեվերջ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանա». Զուրաբիշվիլի

«Այսօր ես միայն մեկ ծրագիր ունեմ․ երկիրը մինչև տարեվերջ ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում, որտեղ քննարկվում է նրա իմպիչմենտը։ Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, ոչինչ չի կարող իրեն ետ պահել այդ նպատակին հասնելու ճանապարհից․

«Վրաց ժողովուրդն իր ընտրությունը վաղուց է արել և դրա համար մեծ գին է վճարել։ Նա դեռ հավատարիմ է այս ընտրությանը և ամեն անգամ ապացուցում ու պաշտպանում է իր եվրոպական լինելը։ Թող ոչ ոք չհավատա, որ ինչ-որ մեկը այս մարդկանց կառաջնորդի դեպի Ռուսաստան և կստիպի հրաժարվել վրացիների անվիճելի ապագայից»,- ասել է Զուրաբիշվիլին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական