Միջազգային

Վրաստանի խորհրդարանում մեկնարկում է նախագահի իմպիչմենտի գործընթացը

Վրաստանի խորհրդարանում մեկնարկում է նախագահի իմպիչմենտի գործընթացը

Վրաստանի խորհրդարանը երկրի նախագահի իմպիչմենտի քննարկումը կսկսի ժամը 12.00-ին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է ներկա լինել հանդիպմանը և ասել «այն ամենն, ինչ կուտակվել է»։ Նա նախապես զգուշացրել է, որ «երազելու ժամանակն անցել է «Վրացական Երազանք»-ի համար»։ Ի պատասխան՝ իշխող կուսակցությունը հիշեցրել է, որ ժամանակին հենց «Երազանք»-ն էր նրան իշխանության բերել։ Դեռ պարզ չէ՝ բուն քվեարկությունը երբ կկայանա։ Որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ այսօր երեկոյան, մյուսները խոսում են ուրբաթ օրվա մասին։ Զուրաբիշվիլին ասել է, որ սա «հակաեվրոպական իմպիչմենտ» է, իսկ նախաձեռնողներին անվանել է «ճղճիմ մարդիկ»։

Նախագահի հրաժարականի համար անհրաժեշտ է 100 ձայն. խորհրդարանական մեծամասնությունը կապահովի առավելագույնը 88 քվե, եթե իմպիչմենտին որևէ ընդդիմադիր չաջակցի։ Որոշ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են, որ քվեարկության ժամանակ ընդհանրապես դահլիճ չեն մտնելու, որպեսզի հետո իրենց շարքերում դավաճաններ չփնտրեն։ Եթե խորհրդարանի 100 անդամ չքվեարկի իմպիչմենտի օգտին, ապա ՍԴ որոշումը իրավական ուժ չի ունենա և կմնա միայն թղթի վրա, իսկ Զուրաբիշվիլին կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ տարեվերջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական