Միջազգային

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

5,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից 54 կմ հեռավորության վրա, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երեքշաբթի առավոտյան սեյսմոլոգները հայտնել էին, որ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում։

Նոր երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 19.26-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 54 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական