Միջազգային

Էրդողանը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է մարդկային ամենատարրական արժեքներից զուրկ արարք

Էրդողանը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է մարդկային ամենատարրական արժեքներից զուրկ արարք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Գազայի հիվանդանոցի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Նա հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է մարդկային ամենատարրական արժեքներից զուրկ արարք։

«Կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին բուժող հիվանդանոցի վրա հարձակումն իսրայելական գործողության մի օրինակ է, որը զուրկ է մարդկային ամենատարրական արժեքներից: Կոչ եմ անում ողջ մարդկությանը քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում այս աննախադեպ դաժանությունը դադարեցնելու համար»,- գրել է Թուրքիայի նախագահը X սոցիալական ցանցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական