Միջազգային

Մակրոնը Բայդենից հետո կայցելի Իսրայել

Մակրոնը Բայդենից հետո կայցելի Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կայցելի Իսրայել․ հայտնում են հրեական լրատվամիջոցները։ Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատունը չի հաստատել լուրը, սակայն նշել է, որ Մակրոնը ցանկանում է այցելել Իսրայել, քանի դեռ կա «օգտակար օրակարգ և կոնկրետ գործողությունների խթան»։

Ալբանիայում այցով գտնվող Մակրոնն ասել է, որ ինտենսիվ բանակցությունները շարունակվում են՝ ազատելու «Համաս»-ի  կողմից պատանդառվածներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական