Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով թաքնված բանակցություններ է վարում

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով թաքնված բանակցություններ է վարում

Ռուսաստանի իշխանությունները փորձում են Ուկրաինայի հարցով կուլիսային բանակցություններ վարել։ Կրեմլը շանտաժ է անում ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակումներով։

«Ոչ մի գաղտնիք չկա․ տեսեք Թուրքիայի փորձերը՝ մշտապես հանդես գալ որպես միջնորդ, նայեք The New York Times-ի հրապարակումներին առ այն, որ Բըրնսը (ԱՄՆ ԿՀՎ տնօրեն) հանդիպել է Նարիշկինին (ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար)։ Սա բաց աղբյուրներում եղածի վերլուծություն է: Բանակցություններն, այսպես, թե այնպես, շարունակվում են, գումարած՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մշտական ​​հայտարարությունները: Մեր մամուլում տեղեկություններ կան Զապորոժյեի ատոմակայանի ճակատագրի վերաբերյալ բանակցությունների մասին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական