Միջազգային

Երկրի քաղաքները պաշտպանելու համար Իսրայելը կսկսի զինել կամավորներին

Երկրի քաղաքները պաշտպանելու համար Իսրայելը կսկսի զինել կամավորներին

Հարձակումներին կամ ճգնաժամերին արագ արձագանքելու համար Իսրայելի ոստիկանությունը կսկսի զինել քաղաքացիական կամավորներին․ այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ 

Իսրայելի ոստիկանության գլխավոր տեսուչ Կոբի Շաբթայը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը որոշել են ստեղծել արագ արձագանքման ստորաբաժանումներ, որոնք գործում են Իսրայելի բոլոր քաղաքներում՝ ոստիկանության հովանու ներքո։

347 նոր ստորաբաժանումները կհամալրվեն 13,2 հազար կամավորներով, ովքեր կստանան հրազեն և պաշտպանիչ սարքավորումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական