Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ապօրինի ձերբակալված և Ադրբեջանի կողմից մեղադրվող Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել է իր փաստաբանի ծառայություններից և նրան նոր փաստաբան է տրամադրվել։ Վագիֆ Խաչատրյանի նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբիլովան։ Հավելենք, որ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործություններին։