Ճապոնիայի կառավարությունը միջազգային կազմակերպությունների միջոցով, որպես մարդասիրական օգնություն, 10 միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածի բնակիչներին՝ կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Յոկո Կամիկավան։