Միջազգային

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանի հետ կքննարկի ռազմական մատակարարումների հարցերը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանի հետ կքննարկի ռազմական մատակարարումների հարցերը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն հաջորդ շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կքննարկի Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրվող ռազմական օգնության մանրամասները․ «Կքննարկվեն որոշ բաներ օպերատիվ և կոնկրետ մակարդակով վերջնական տեսքի բերելու համար», - Ֆրանսիայի սենատորների հետ լսումների ժամանակ հայտարարել է Լեկորնյուն։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմատեխնիկա կուղարկի Հայաստան, սակայն Լեկորնյուն հրաժարվել էր մանրամասներ տրամադրել Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովին։ 

«Որոշ զինատեսակներ պաշտպանական են և չեն կարող միտվել այլ նպատակների, հետևաբար, դրանցով կօգնենք Հայաստանին՝ պաշտպանել մարդկային կյանքեր ու իր տարածքը», - ասել է Լեկորնյուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական